Օրվա լրահոս

Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ մանրամասնելով, որ 2 երկրների կառավարության ու ԶՈւ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին, հայտնում է ermenihaber.am-ը: 

 

Նշվում է, որ այս թեմայով տեղի ունեցող կանոնավոր բանակցությունների մասին են վկայում նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաճախակի հանդիպումները Պակիստանի պաշտոնակցի ու բարձրաստիճան ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև նախորդ տարի նախագահ Էրդողանի պակիստանյան այցի ընթացքում Աքարի ներկայությունը: 

 

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքի կամ պայմանագիր կնքելու հնարավոր ժամկետների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն:

Նշվում է նաև, որ կործանիչների համատեղ արտադրության դեպքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է ինչ-որ չափով օգտագործի չինական տեխնոլոգիաներ, քանի որ Պակիստանն իր JF-17 կործանիչները նախագծել է Չինաստանի հետ համատեղ:   

Այս պահին, սակայն, հայտնի չէ, թե արդյոք նախատեսվում է բանակցել Պեկինի հետ չինական պաշտպանական տեխնոլոգիաները ձեռք բերելու համար:

 

«Թուրքիան միջուկային տերություն հանդիսացող Պակիստանին դիտարկում որպես ռազմավարական դաշնակից և պոտենցիալ գործընկեր իր «Siper» հեռահար ՀՕՊ համակարգերի ու «TF-X» կործանիչների նախագծերը կյանքի կոչելու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Վերջին նորություններ