ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում պատգամավորի կիսամերկ որդին վրաերթի է ենթարկել փողոցն անցնող դատախազին և նրա կնոջը

ՌԴ Աստրախան քաղաքում տեղի պատգամավորի որդին երկու մարդու է վրաերթի ենթարկել, որոնք անցնելիս են եղել հետիոտնային անցումով: Կատարվածի տեսանյութը հրապարակել է Baza  ալիքը՝ հայտնելով, որ տղամարդը կիսամերկ է եղել և իրենք «ոչ ադեկվատ» է պահել:

Հրապարակված հոլովակում երևում է, թե ինչպես են անցումով քայլում կինն ու տղամարդը: Վայրկյաններ անց մեծ արագությամբ ընթացքող մեքենան հարվածում է նրանց, ինչի հետևանքով նրանք հայտնվում են գետնին՝ փողոցի կենտրոնում:

Ըստ տեղեկությունների՝ տուժածները զինվորական դատախազն ու նրա կինն են եղել: Նրանք ծանր վնասվածքներ և կոտրվածքներ են ստացել: 

Նշվում է, որ մեքենայի վարորդը փորձել է վիճաբանել ոստիկանների հետ, սակայն ձերբակալվել է:

Քաղաքականություն