ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության 3-րդ մասնաշենք

Դաշնակցակության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքում:

Նրանք խմբով մտել են շենքի ներսը եւ ելույթներ են ունենում, վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»:

«Մենք այսօր եկել ենք տեղեկացնելու ձեզ, նախարարությունների հարգելի աշխատակիցներ, հատկապես պետկան աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ դժվար փուլում է, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրս օգտագործելով, դավաճան Նիկոլի Փաշինյանի հավաքը լցնելու հետ կլապված, այլ զբաղվեն իրենց գործով: Մենք չենք եկել շենքը գրավելու, իշխանական աթոռները զավթելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքականություն