Վարքականոններ՝ վարորդների համար. ՆԳՆ-ն նախազգուշացնում է
ՆԳՆ-ն վարքականոններ է տարածել վարորդների համար, թե ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում:
Ըստ այդմ՝ վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, պահպանեն տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակեն կամ փոխել արագությունը, վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
«Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ
Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից: Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:
Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին...
Դատարանն Արագածոտնի թեմի առաջնորդի գործով որոշում կայացրեց
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Հարսնաքարը և Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառույցներ են քանդվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սև...
Ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ ԵՄ նորմերին իր իրավական շրջանակը համապատասխանեցնելու քաղաքականությանը․ Գալուզին
Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ,...