Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Պուտինի նստավայրին հարվածներ հասցնելու վերաբերյալ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից շրջանառվող մեղադրանքները՝ իբր Ուկրաինան հարձակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ դեպքից գրեթե մեկ օր անց Մոսկվան այդպես էլ չի ներկայացրել որևէ համոզիչ ապացույց, քանի որ նման հարձակում չի եղել։
Սիբիգան նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները հիասթափված և մտահոգված են Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի և Պակիստանի հայտարարություններով, որոնցում արտահայտվել էր մտահոգություն մի միջադեպի վերաբերյալ, որը փաստացի տեղի չի ունեցել։ Ըստ նրա՝ առավել տարօրինակ է այն հանգամանքը, որ նշված երկրները որևէ պաշտոնական արձագանք չեն տվել 2025 թվականի սեպտեմբերի 7-ին, երբ ռուսական հրթիռը հարվածել է Ուկրաինայի կառավարության շենքին։
Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը երկար տարիներ կիրառել է ապատեղեկատվության և կեղծ հայտարարությունների մարտավարություն։ Նա օրինակ է բերել 2022 թվականի սկզբին Մոսկվայի հայտարարությունները, թե չի նախատեսում հարձակվել Ուկրաինայի վրա, ինչպես նաև նշել է, որ Ռուսաստանը հաճախ մեղադրում է մյուսներին այն գործողությունների մեջ, որոնք ինքն է ծրագրում։
Սիբիգան ընդգծել է, որ չստուգված և անհիմն հայտարարություններին արձագանքելը նպաստում է ռուսական քարոզչությանը և կարող է խոչընդոտել վերջին շրջանում ձևավորվող կառուցողական խաղաղ գործընթացին։ Ուկրաինան կոչ է անում բոլոր պետություններին ցուցաբերել պատասխանատվություն և զերծ մնալ չհաստատված տեղեկությունների հիման վրա հայտարարություններից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի...
Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին...
Դատարանն Արագածոտնի թեմի առաջնորդի գործով որոշում կայացրեց
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Հարսնաքարը և Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառույցներ են քանդվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սև...