Պատասխանը կլինի «շատ կոշտ»․ ներողամտությունն անընդունելի է․ ՌԴ Պետդումայի նախագահ
Պետդումայի պատգամավորները կարծում են, որ Կիևի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման պատասխանը պետք է լինի կոշտ, իսկ ներումը՝ անընդունելի։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Զելենսկին հարձակվել է մեր նախագահի նստավայրի վրա։ Պետդումայի պատգամավորները կարծում են, որ պատասխանը պետք է լինի «շատ կոշտ»։ Մենք պնդում ենք, ներողամտությունն անընդունելի է», - գրել է Վոլոդինը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Կիևի ռեժիմը դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ահաբեկչական հարձակում է իրականացրել՝ կիրառելով 91 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից։
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցություններից՝ Կիևի կողմից նախագահական նստավայրի վրա իրականացված ահաբեկչական հարձակման պայմաններում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի։
Նմանատիպ հոդվածներ
Հարսնաքարը և Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառույցներ են քանդվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սև...
Ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ ԵՄ նորմերին իր իրավական շրջանակը համապատասխանեցնելու քաղաքականությանը․ Գալուզին
Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ,...
Դատախազությունը հօգուտ Հայաստանի կբռնագանձի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, ավտոկայանատեղի, 207 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը. հայցի մասնակ...
Ուղերձը շատ հստակ է՝ ինչ ամոթ է, որ նրանք մահացան օտար երկրում․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցավով է վերաբերվում այն փաստին, որ ամերիկացի վարձկաններ մեկնել են Ուկրաինա և...