Ալիևն օգտագործել է «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով «Իսկանդեր»-ի շուրջ ՀՀ իշխանության վտանգավոր հայտարարության ու դրա ֆոնին Ադրբեջանի նախագահի՝ ռուսական կողմին հղած ուղերձների մասին։
Գրառումը՝ ստորև․
«Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը։
Շանտաժի, նեղվածության արտահայտման հիմնական նպատակը համեմատաբար էժան սպառազինության ստացման ակնկալիքն է ՌԴ-ից, և ինչու չէ, Հայաստանին վաճառվող զինտեխնիայի մասով որոշակի ճնշումների գործադրումը։ Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է ոչ միայն պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները, այլ հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությյունների վտանգավոր վարքագիծը»։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...