Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Անհետ կորածների հարազատները նրանց հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը:
[582a137d81129fb09aed3a7630b2c20c.jpg]
Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խնդրել են օգտագործել իր միջազգային կապերն ու հեղինակությունը՝ աջակցելու անհետ կորած իրենց հարազատների որոնման գործընթացին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ իր հնարավորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ՝ նշելով, որ գերիների ու անհետ կորածների հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են, և նա դրանք բարձրացնում է միջազգային գործընկերների հետ իր բոլոր հանդիպումներում: Հարցը քննարկվել է նաև նախագահ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ օրեր առաջ կայացած հանդիպմանը: «Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ պարոն Թաթոյանի հետ միասին դիմելու ենք միջազգային տարբեր ինստիտուտների՝ թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների հարցերով: Ամեն հնարավոր ճանապարհով աշխատելու ենք: Ադրբեջանը մեր վիրավոր կամ առողջ գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի, դա անթույլատրելի է»:
Առողջապահության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը և ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել են անհետ կորածների որոնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Նախագահ Սարգսյանը նրանց առաջարկել է պարբերաբար անհետ կորածների հարազատներին տեղեկացնել կատարվող աշխատանքների ու իրավիճակի մասին: «Ես խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ ամեն ինչով, իմ հնարավորությունների սահմաններում աջակցել»,-ասել է նախագահը՝ առաջարկելով, որ նրանք կապի մեջ լինեն նաև նախագահական ինստիտուտի հետ:
Հանրապետության նախագահը պատասխանել է նաև անհետ կորածների հարազատների հարցերին, լսել նրանց մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկությունները:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հ...