ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ ՌԴ խաղաղապահներն արգելում են շատերի մուտքն Արցախ. ներկայացնում է Զախարովան
Մենք մեզ պետք է հարց տանք՝ ինչ ենք ուզում. Արցախում տուրի՞զմը զարգացնել, թե՞ հասնել կայուն խաղաղության: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ռուս խաղաղապահներն ունեն լիազորություն՝ որոշելու, թե ո՞ւմ են Արցախի մուտքի իրավունք տալիս: Լրագրողը մասնավորեցրեց՝ խոսքն, օրինակ, իրավիճակը լուսաբանելու համար Արցախ ժամանող լրագրողների մասին է կամ զբոսաշրջիկների:
«Արցախում խնդիր է դրված հասնել կայուն խաղաղության, մարդկանց վերադարձի և նորմալ կյանքի վերականգնման, սա է հիմնական խնդիրը: Ռուս խաղաղապահները զբաղված են իրենց հիմնական խնդիրների իրականացմամբ: Նրանք կողմերի հետ անդրադառնում են բոլոր կոնկրետ դեպքերին՝ մարդկանց մուտքը Արցախ թույլ տալու կամ չտալու: Արցախում բոլոր մնացած խնդիրները կլուծվեն հիմնական խնդրի լուծմանը հասնելուց հետո: Այստեղ քիչ չեն նաև սադրանքները, դժվար իրավիճակներ, որ իրավական որևէ կարգավորման շրջանակներից դուրս են: Գիտեք՝ ինչ բարդ և տևական էր Արցախի խնդիրը, բոլորս կողմ ենք, որ զբոսաշրջիկներ լինեն, բայց կան իրական խնդիրներ: Արցախի հարցով պայմանավորվածության համար շատ թանկ գին են բոլորը վճարել, հիմնական խնդրից պետք չէ շեղվել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, ո՞վ եք դուք. Մարուքյանը բարկացավ
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի ես գնամ իմ գործերին
ՈՎ տեղից վեր է կեում պահանջում է իմ հրաժարականը: Այս մասին քիչ առաջ հանրապետության հրապարակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշին...