«Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ հանկարծ հրաժարական չտա». Հայկ Սարգսյան
Որպես քաղաքացի՝ այստեղ եմ եկել վարչապետ Փաշինյանի հրավեր-հորդորով»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Հանրապետության հրապարակից ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Քիչ անց կանկացվի մեծ հանրահավաք, որի ընթացքում վարչապետը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը»,- նշեց պատգամավորը։
Հարցին, թե նա ռազմական հեղաշրջման վտանգ տեսնում է, Սարգսյանը պատասխանեց, որ օպերատիվ վիճակին ամբողջությամբ չի տիրապետում և որևէ բան չի կարող ասել։
Դիտարկմանը, որ շատերն են պահանջում վարչապետի հրաժարականը, պատգամավորն ասաց․
«Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ իրեն միայնակ չթողնի, հանկարծ հրաժարական չտա»։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել
lur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր...
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվող...