«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։
Այս մասին նշվում է հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել
lur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր...
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվող...