Հասարակություն
Սասուն Միքայելյանը միայնակ է մնացել. «Հրապարակ»
«ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ- ականները երես են թեքել իշխանություններից եւ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ «Միքայելյանի եւ իշխանության հենարանը մնացել են Սափեյանները եւ Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը»,- ասաց մեր աղբյուրը։
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.0
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0