Հարսանյաց հանդեսի ժամանակ կրակոցներ արձակած երիտասարդներից մեկը փեսայի եղբայրն է եղել. համայնքապետ. ArmDaily.am
Ես կրակոցներ չեմ լսել, հարսանյաց արարողությանը մասնակից չեմ եղել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքում հնչած կրակոցներին՝ ասել է Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը։
«Չգիտեմ այդ կրակոցները ուրախության, թե վիճաբանության հետևանք են, տեղեկացված չեմ կրակոցների առումով։ Ինձ հասած տեղեկություններով ուրախությունից օդ են կրակել»,- նշել է համայնքապետը։
Հարցին՝ կրակոցների հեղինակ երիտասարդները նախկինում նման որևէ քայլի դիմել են թե ոչ՝ Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ-ոչ, գյուղը շատ խաղաղ է, իրար նկատմամբ թշնամանք, չկա։ Կրակոցների հեղինակները փեսայի եղբայրն է եղել՝ չգիտեմ հարազատ եղբայրը, թե հորեղբոր տղան։ Նախկինում իրենց կողմից զենք օգտագործելու դեպքեր երբևէ չեմ լսել, ոչ էլ ականատես եմ եղել»։
Նա նաև նշեց, որ երիտասարդների ձերբակալված լինելու մասին որևէ տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունքի մարզի Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել
lur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր...
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվող...