Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույցերի է դուրս եկել. մասնակիցները վրաններ են խփել Թբիլիսիի գլխավոր պողոտայում
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական պողոտան՝ Ռուսթավելին, փակ է։ Ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում, պատճառը՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալությունն է, գրում է Sputnik Georgia-ն։ Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց ու քայլերթով հասել են խորհրդարանից ոչ հեռու գտնվող Ռուսթավելիի պողոտա։ «Մենք եկել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ գտնվում է գլխավոր չարիքը՝ միակուսակցական խորհրդարանը»,- ասել է ընդդիմադիրների ղեկավար Գիգի Ուգուլավան։ Ակտիվիստները երկու մեծ վրան են խփել խորհրդարանի շենքի մոտ՝ նշելով, որ մտադիր չեն դադարեցնել բողոքի ցույցերը, քանի դեռ իշխանությունները չեն կատարել իրենց պահանջները՝ Նիկի Մելիայի ազատ արձակումն ու խորհրդարանում արտահերթ ընտրությունների նշանակումը։ Ավելի վաղ ընդդիմությունը մեծ հանրահավաք էր հայտարարել փետրվարի 26-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արքայազն Հարրիին անվերադարձ զրկել են բոլոր տիտղոսներից
Բուկինգեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն վերադառնա Բրիտանիայի թագավ...
Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Гру...
Հայտնի է Էստոնիայից ռուս դիվանագետի վտարման ժամկետը
Ռուս դիվանագետին, որը պերսոնա նոն գրատա Է հայտարարվել Էստոնիայի կառավարության կողմից, կարգադրվել է մեկ շաբաթվա ընթացքում...
Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել
Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը երկրի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին...