Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Կառավարության նոր կազմի վերաբերյալ հայտնի է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո:
Կառավարության կազմում ընդամենը 2 փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Իրակլի Կարսելաձեն կդառնա տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար:
Կառավարության նորացված կազմը հետևյալն է.
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար - Իրակլի Կարսելաձե
Արդարադատության նախարար - Գոչա Լորտկիպանիձե
Ներքին գործերի նախարար - Վախթանգ Գոմելաուրի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար - Նաթիա Թուրնավա
Արտաքին գործերի նախարար - Դավիթ Զալկալիանի
Ֆինանսների նախարար - Իվանե Մաչավարիանի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար - Միխայիլ Չխենկելի
Աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար - Էկատերինե Տիկարաձե
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի
Պաշտպանության նախարար - Ջուանշեր Բուրչուլաձե
Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարար- Թեյա Ախվլեդիանի:
Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, կառավարության կազմը խորհրդարանի կողմից կհաստատվի հաջորդ շաբաթ:
Երեկ «Վրացական երազանքը» Իրակլի Զարիբաշվիլիին առաջադրել էր վարչապետի պաշտոնում:
Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ էր դարձել Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո:
Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը:
Նմանատիպ հոդվածներ
Արքայազն Հարրիին անվերադարձ զրկել են բոլոր տիտղոսներից
Բուկինգեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն վերադառնա Բրիտանիայի թագավ...
Հայտնի է Էստոնիայից ռուս դիվանագետի վտարման ժամկետը
Ռուս դիվանագետին, որը պերսոնա նոն գրատա Է հայտարարվել Էստոնիայի կառավարության կողմից, կարգադրվել է մեկ շաբաթվա ընթացքում...
Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել
Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը երկրի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին...
Կատալոնական տարբեր քաղաքներում իսպանացի ռեփերի ազատազրկման պատճառով ընթացող բողոքի ակցիաները անկարգությունների են վերածվել
Իսպանական Կատալոնիայում ռեփեր Պաբլո Ասելայի ազատազրկումից հետո մեկնարկած բողոքի զանգվածային գործողությունները շարունակվո...