ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութով բեռնված ավտոշարասյունը ուղևորվել է Արցախ
ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը Երևանից այսօր առավոտյան ուղևորվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը կազմել է բնակելի շինությունների, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ առաջնահերթ շինանյութերի ցուցակը: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքով՝ մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և երկու ուղեկցող ավտոմեքենայից: Շարասյունը Երևանից Եղեգնաձորով կմեկնի Գորիս՝ գիշերակացով: Ակնկալվում է, որ Արցախ կհասնի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Սամվել Բաբայանը վարում է 120 հազար դոլարանոց ավտոմեքենա, որն ունի 16 հազար դոլարանոց պետհամարանիշ. Politik. am
2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ ՀԱյաստան նա ոչինչ չուներ, ավելին տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնն...
Հայ գերիների հարցը հասել է Չեչնիա. ո՞վ է դիմել չեչենական կողմին ու քանի կին գերի ունենք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբ...