Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին` հյուսիս-արևելյան է` 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի  23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 23–ի գիշերը կլինի -4...-6 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրացվի 6-8 աստիճան տաքություն։

 

Քաղաքականություն