Երիտասարդներն աղբարկղներով փակել են Խանջյան փողոցը
Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ մի խում ՀՅԴ-ականներ աղբամաններով փակեցին Երևանի Խանջյան փողոցը։
«Մենք նման անհնազանդության ակցիաներ ենք անելու այնքան ժամանակ, մինչև Նիկոլը չգնա», - բացատրեց երիտասարդներից մեկը։
Վարորդների մի մասը մեքենաների ազդանշանով իրենց աջակցությունն էին հայտնում ցուցարարներին։
Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը մի պահ բացեցին միայն շտապօգնության մեքենային համար։
Ճանապարհը փակելուց հետո նրանք շարժվեցին առաջ։ Շատ չանցած՝ ոստիկանությունը բացեց ճանապարհը մեջտեղ բերված աղբամաններից։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանր...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Մարտի 1-ից Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան
Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստում...
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդես է եկել հայտարարությամբ
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զոր...