Հայաստանում կսահմանափակվեն անհատական զեղչերը
Հայաստանի օրենսդրությամբ կսահմանափակվեն գնորդներին արվող անհատական զեղչերը։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։
Անհատական զեղչերը տարածված են կահույքի, շինանյութերի և մի շարք այլ ապրանքների վաճառքի ժամանակ, հատկապես ոչ մեծ խանութներում:
Որպեսզի զեղչերի անվան տակ բիզնեսը չփորձի խուսափել հարկերից, հանձնաժողովը նպատակ ունի առաջարկել, որ նման զեղչեր հնարավոր լինի կատարել վաճառքի ոչ ավելի, քան 10%-ի չափով: Առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է քննարկել առաջիկա 2-3 ամիսներին։
Նշված է, որ դա բիզնեսին չի ազատում հարկերն ազնվորեն վճարելու պարտականությունից. Եթե նույնիսկ նշված 10 % ապրանքը վաճառվի ինքնարժեքից ցածր, ապա տվյալ օբյեկտի նկատմամբ Պետեկամուտների կոմիտեն կարող է կիրառել տուգանքներ, պարզաբանեց Մարկոսյանը։
Հանձնաժողովը հատկապես ուշադիր կհետևի շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր առևտրային ցանցերի հայտարարած զեղչերին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում հուլիսի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը` Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այս գիշեր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում հուլիսի 15-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...