Ժամանակը կարճ է նաև Արմեն Սարգսյանի համար. Գեղամ Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները, երթով հասնելով նախագահական նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26, դիմեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Դիմում ենք ՀՀ նախագահին: Այն նախագահին, ով պատերազմի ավարտից մի քանի օր հետո, հանրային բողոքներից հետո պաշտոնապես միացավ ժողովրդական շարժմանը՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը...: Մեր պահանջն է, որ ՀՀ նախագահն իր այդ պաշտոնական պահանջի տերը լինի, և դրա համար նա ունի երկու գործողություն. առաջին՝ շարունակելով պահանջը՝ չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է նախագահության պալատ՝ վավերացվելու համար վարչապետի աթոռը գրավողի կողմից: Նա ունի դրա իրավունքը, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի նախագահը չէ, նա ՀՀ նախագահն է: Նա Սահմանադրության գլուխն է ու պաշտպանը: Երկրորդը՝ շատ արագ պետք է դիմի գործողությունների մեր՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, օրենքը պաշտպանելու և իր հայտարարած Նիկոլի ու կառավարության հրաժարականը ժամ առաջ իրականություն դարձնելու, ժամանակավոր կառավարություն ստեղծելու համար: Ժամանակը կարճ է նաև Արմեն Սարգսյանի համար, Բաղրամյան 26-ի համար, որովհետև Արմեն Սարգսյանը Սահմանադրության երաշխավորն է, որն այսօր ոտնատակ է արվում»,- ելույթի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպիչներից Գեղամ Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խոսքերիդ համար պատասխան տալո՞ւ ես. Արփինե Հովհաննիսյանի ամուսինը պատիվ է պահանջում Ներսես Պողոսյանից
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ամուսինն` Արշակ Մնացականյանն, անդրադարձել է Ավան վարչական շրջանի...
Ում է վարչապետ տեսնում Սերժ Սարգսյանը. նա նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝...
Այն շենքերը, որոնց մասին այդպես մտածում են, հասած տանձի պես մեր ձեռքն են ընկնելու. Վազգեն Մանուկյան
Այն, ինչ կատարվեց սարսափելի էր, բայց այն, ինչ սպասվում է նրանց օրոք ավելի սարսափելի է լինելու։ Մենք ուզում ենք փրկել հայ...
Փաշինյանը պատասխանել է Քոչարյանի՝ ես լինեի, պատերազմ չէր լինի հայտարարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, որ եթե ինքը լի...