ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա
Ընդդիմության երթի մասնակիցները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցով անցնելիս րոպեներ առաջ ձվեր նետեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի վրա:
«Դու գնալու ես, Նիկո՛լ: Քո և քո խունտայի Նյուրնբերգը լինելու է»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ ՀՔԾ աշխատակիցները զբաղված են ոչ թե երկրում կարգուկանոնի հաստատմամբ, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ խոսողների դեմ հարյուրավոր-հազարավոր քրեական գործեր հարուցելով:
«Դուք ոտնահարում եք ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, մի՛ դարձեք Նիկոլի ձեռքին խաղալիք, մի՛ դարձեք դավաճանին մեղասակից»,- ասաց Մանուկյանը։
Երթի մասնակիցները վանկարկեցին «ա–մոթ, ա–մոթ»:
Նշենք, որ ընդդիմության բողոքի երթը քիչ առաջ մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց): Ապա կշարունակվի Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, նախանշված է իրականացնել անհնազանդության ակցիա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շենքերը նաև գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու. պատգամավոր
Եթե այդ ճանապարհն են ընտրել՝ կայծակնային արագությամբ գրավել շենքերը, և հետո ինչ անեն: Այս մասին Ազատության եթերում հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական «թմրաշղթան» է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց...