ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շենքերը նաև գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու. պատգամավոր
Եթե այդ ճանապարհն են ընտրել՝ կայծակնային արագությամբ գրավել շենքերը, և հետո ինչ անեն: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որ պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
«Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ Ազգային ժողովի, կառավարության շենքերն ու առանձնատները գրավեցին, հետո՞, մյուս օրն ի՞նչ արեցին: Պարզապես հարվածի տակ ընկան մարդիկ, ովքեր չգիտես ինչու, ում հրամանով դուրս էին եկել, գրավում էին շենքերը, մարդկանց մազերից էին քաշում, նույնիսկ ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացվեց:
Հիմա շատ կարևոր է ճշտել, թե այդ հրամանը որտեղից է եկել, մի վայրկյանում արդեն պատրաստ գիտեն, թե ուր պետք է գնային, ում էին ման գալիս: Վազգեն Մանուկյանի ելույթը, ըստ էության, նույնությամբ կրկնում էր այդ գործողությունների քաղաքական առաջադրանքը: Դա պետք է մերժել:
Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում: Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն ու իր պետականությունը: Եթե մտածում են շենքեր գրավելուց, թող մտածեն, որ շենքերը նաև գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա
Ընդդիմության երթի մասնակիցները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցով անցնելիս րոպեներ առաջ ձվեր նետեցին ՀՀ հատուկ քննչական ծառայո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել. ոստիկանության նոր բացահայտումը
Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դե...