«Ոչ մի բյուջե չունի այս կառավարությունը. եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա. պարտք է վերցնում, որ թոշակ տա». Հրանտ Բագրատյան
Ոչ մի բյուջե չունի այս կառավարությունը։ Եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա։ Պարտք է վերցնում, որ թոշակ տա», -Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով, «Նիկոլի Հայաստանում» ծնունդներն ավելի քիչ են, քան մահերը, ամուսնությունները նվազել են։
«Այս բոլորը մենք պետք է հանդուրժե՞նք։ Հանրապետությունն աչքերիս առաջ քայքայվում է»,- նշեց Հ. Բագրատյանը։ Նախկին վարչապետն ընդգծեց՝ 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու են։
«Նայեք 2020-ը 2017-ի համեմատ, թե 3 տարում ինչ ա արել էդ անաստվածը: Դրական ոչ մի շարժ չկա, ոչ մի բյուջե չունի»,- Ազատության հրապարակում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Մի քանի թիվ ասեմ՝ բռնվեք, որ չընկնեք. եթե 2015, 2017-ին տարեկան մահացել ա 25-26 հազար մարդ, 2020-ին մահացել ա 37 հազար մարդ՝ առանց զոհված զինվորների, ինքնասպանություն է գործել 662 մարդ... արա՛, ինչի՞ եք ձեզ սպանում, գնացեք էդ ոջլոտին հանեք»: «Ասումա ՝ աշխատավարձ ա բարձրացել... իրանք իրանց բաժանել են 150 մլն դոլար, ես չեմ ուզում իրա հետ էս հողի վրա ապրել»,- շարունակեց Բագրատյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Գևորգ Պետրոսյան
Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կա...
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պա...
Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին. Գագիկ Ծառուկյան
Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճ...