Երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է, քանի որ որ պետական ինստիտուտները ոչնչացված են կամ դրա ճանապարհին. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ՖԲ գրում է.
«Մեր երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է առաջին հերթին այն պատճառով, որ պետական ինստիտուտները ոչնչացված են կամ դրա ճանապարհին։
Այս պայմաններում պետական մեքենան աշխատում է խիստ խափանումներով, պետական կառավարման համակարգը ծառայեցվում է նեղ խմբային շահերին, հակառակվողներն անկասկած պատժվել/ելու են։
Բայց սա չի կարող երկար շարունակվել, որովհետև նման իրավիճակներում հայտնված համակարգերը վաղ թե ուշ փլուզվում են։
Իշխանությունն այդ գործընթացն իր քայլերով արագացնում է, այն կարող է հավելյալ թափ հավաքել հանրային վարքագծի փոփոխությամբ պայմանավորված։
Իշխանությունը պետք է սթափ դատի ու գիտակցի իր քայլերի հետևանքները ողջ խորությամբ. ի դեպ, ասածս միայն որոշում կայացնողներին չի վերաբերվում, նաև գործիքի , կատարողի դերում գտնվողներին»։
Նմանատիպ հոդվածներ
Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Գևորգ Պետրոսյան
Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կա...
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պա...
Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին. Գագիկ Ծառուկյան
Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճ...