Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարահանելու համար հարուցվել է քրգործ

Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արցախյան վերջին պատերազմի օրերի նյութական և մշակութային արժեքները չտարահանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարույթն ընդունվել է հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։