Կատալոնական տարբեր քաղաքներում իսպանացի ռեփերի ազատազրկման պատճառով ընթացող բողոքի ակցիաները անկարգությունների են վերածվել
Իսպանական Կատալոնիայում ռեփեր Պաբլո Ասելայի ազատազրկումից հետո մեկնարկած բողոքի զանգվածային գործողությունները շարունակվում են, հաղորդում է ТАСС-ը:
Բարսելոնայում հավաքված ցուցարարները բարիկադներ են ստեղծել, ծառեր ու աղբարկղեր հրդեհել, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Բողոքի ակցիաների մասնակիցները տարատեսակ առարկաներ են նետել «El Periodico» թերթի խմբագրության վրա:
Հաղորդվում է, որ այսօր տեղի ունեցած բախումների ընթացքում մեկ ոստիկան վիրավորվել է:
Բողոքի ակցիաները անկարգությունների են վերածվել կատալոնական այլ քաղաքներում, մասնավորապես՝ Սաբադելում և Տարրագոնում, իսկ Վալենսիայում իրավապահները հարկադրված են եղել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:
Կատալոնիայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել ռեփեր Պաբլո Ասելայի՝ 9 ամիս ազատազրկման ենթարկվելու պատճառով, որը մեղադրվում է ահաբեկչության խրախուսման և թագը անարգելու համար:
Որոշ քաղաքներում բողոքի ակցիաները փողոց դուրս եկած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների է վերածվել. ցուցարարները բարիկադներ են ստեղծել, մոտոցիկլեր և աղբամաններ հրդեհել, տարբեր առարկաներ նետել ոստիկանների նկատմամբ: Ի պատասխան, ոստիկանները ռետինե փափշուտներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արքայազն Հարրիին անվերադարձ զրկել են բոլոր տիտղոսներից
Բուկինգեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն վերադառնա Բրիտանիայի թագավ...
Մահացել է Անդրեյ Մյագկովը
Մահացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը։ Այս մասին հայ...
Հայտնի է Էստոնիայից ռուս դիվանագետի վտարման ժամկետը
Ռուս դիվանագետին, որը պերսոնա նոն գրատա Է հայտարարվել Էստոնիայի կառավարության կողմից, կարգադրվել է մեկ շաբաթվա ընթացքում...
Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Гру...