Իմ տեղեկություններով կան այլ բերման ենթարկվածներ. Ռուբեն Մելիքյան

Իմ տեղեկություններով կան այլ բերման ենթարկվածներ եւս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«ԱԱԾ շենքի դիմաց եմ։ Այստեղ շտապ հավաք է իրականացվում՝ այսօր սկսված անբարո եւ ապօրինի ռեպրեսիների դեմ։ «Դիմակահանդեսով» բերման է ենթարկվել միջազգայնագետ Կարեն Բեքարյանը։ Իմ տեղեկություններով կան այլ բերման ենթարկվածներ եւս։

Ստահակներից ու նրանց գործիքը դարձած անպատիվ ուսադիրավորներից չենք վախենում։

*ԱԱԾ - ադրբեջանցիների անվտանգության ծառայություն»։

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ։ Խուզարկություն է իրականացվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի եւ հարակից երկու այլ աշխատասենյակներում, որից հետո Արա Սաղաթելյանըբերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Քաղաքականություն