Հասարակություն
Ֆիլադելֆիայի ճանապարհին տեղադրված հակահայկական գրառմամբ վահանակը հեռացվել է
Ֆիլադելֆիայի I-95 մայրուղում տեղադրված հակահայկական ենթատեքստով վահանակը հեռացվել է հայ համայնքի քայլերի շնորհիվ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ հրապարակելով վահանակի լուսանկարը։
«Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են հայերի հետ ներդաշնակ ապրել։ Իսկ հայե՞րը»,–գրված է եղել վահանակի վրա։
«Շնորհակալություն Փենսիլվանիայի Հայ դատի հանձնախմբին արագ արձագանքի, համայնքի համակարգված գործողությունների և վերջնական արդյունքի համար. հակահայկական գովազդային վահանակը հանվել է»,–գրված է ֆեյսբուքյան էջում:
Օգտատերերը շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր դիմել են Lamar գովազդային գործակալությանը:
[74fb1f648701c46792c173f38902243f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
Սեւանի ոստիկանները հայտնաբերել են Խաչատուր Աբովյանին. Գագարինի կամուրջը փրկված է
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0