
Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը և «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը ձերբակալվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ խոսեցի փաստաբան Հակոբ Ենոքյանի հետ, որն ասաց, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ։
Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են 3 հոդվածներով` ազգային թշնամանք տարածելու կոչերի համար, հասարակության տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար»,–ասաց Մելիքյանը։
Նշենք, որ Սաղաթելյանին ու Բեքարյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։