Տարբեր կարծիքներ կարող են լինել, որը պետք է քննարկվի կուսակցությունում. Մելքումյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին
Իմ գործընկերներն իրենք են որոշում իրենց քայլերը, յուրաքանչյուրն իր որոշումն է կայացնում, ես դրանից հետո չեմ զրուցել Գեւորգ Պետրոսյանի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե դուրս է գալիս խմբակցությունից:
«Դրանից առաջ որեւէ անգամ այդ տիպի խոսակցություն չի եղել, որ ես նույնիսկ զգամ, որ այդ քայլն է լինելու: Ինքը բացատրություն, պարզաբանում տվել է, թե ինչով է պայմանավորված, եւ մեր ղեկավարի, մեր կողմից եղել է համընդհանուր հարգանք Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի կողմից իրադարձություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն է նաեւ պատճառը իր նման որոշման, Մելքումյանն ասաց. «Կուսակցությունը կուսակցություն է, որտեղ գործում է կոլեկտիվ մտքի, կոլեկտիվ վերլուծության եւ մտքի մոդելավորման ինստիտուտ: Տենց չի, որ ամեն անհատ պատգամավոր ինքնուրույն որոշում է եւ ասում է՝ ես այսպես եմ գտնում: Տարբեր կարծիքներ կարող են լինել, որը պետք է քննարկվի կուսակցությունում: Կուսակցության վեկտորը ներկայացնելու առումով կուսակցությունը որոշում է կայացնում: Դա չի նշանակում, որ ամեն մի անհատ իր անձնական կարծիքը չի կարող հայտնել, բայց վեկտորի առումով կուսակցությունն է որոշում:
Ինչ վերաբերում է վճռականությանը, ապա քաղաքականությունը հնարավորի արվեստ է, դու պետք է այնպիսի հաշվարկներ անես, գործողություններ անես՝ տեսնելով հաջորդ 3-4 քայլերը, որ եւ պետության համար, եւ ժողովրդի համար, կուսակցության իմիջի համար շահեկան դուրս գաս՝ առանց մեկը մյուսին հակադրելու: Այսինքն պետք է կարողանաս պետության ու ժողովրդի շահը ճիշտ համադրես կուսակցական վարկանիշի հետ: Քո վճռականությունը չպետք է մնա տեսական մակարդակի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...