ՊՆ-ն, ԳՇ-ն և ԱԱԾ-ն աշխատում են Սյունիքում անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ
Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի երրորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: Աշխատանքային խումբը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Կառավարության նիստում նա նշեց, որ ներկա դրությամբ բնակչությանը հուզող հիմնական հարցն անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ սահմանապահ զորքերն աշխատում են։
«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված հարցերը և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի խնդիրը, քանի որ ձմռան ամիսներին հաճախակի տեղի են ունենում ճանապարհների փակման հարցեր։ Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս, միաժամանակ իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչև իրենց բնակարանների կառուցումը»,- «Արմենպրես»-ին փոխանմամբ, ասաց Ղուկասյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։Պահեստազորա...