
Nissan Tiida-ն բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք եւ գլխիվայր շրջվել

Երեւանում, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց Երեւանի բնակիչ 35-ամյա Թաթուլ Կոստանանը իր վարած Nissan Tiida մակնիշի 97 DC 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ վթարից հետո համարանիշները հանել էր, սակայն ՃՈ տեսուչների ժամանումից հետո համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։