Հայաստանը շուկայական երկիր է և յուրաքանչյուրը կարող է զբաղվել բիզնես գործունությամբ. Սուքիասյանի խոսնակը՝ տարածվող լուրերի մասին
Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանը գնել է RAN oil-ը. «տեռորի» միջոցով մենաշնորհ է հաստատում բենզինի շուկայում: Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը և արագ տեմպերով մենաշնորհ է հաստատում ոլորտում։
Ըստ հրապարակման Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակցիներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար։
Auroranews-ի հարցմանն ի պատասխան Սուքիասյանի գրասենյակից հայտնում են, որ ՍԻԼ կոնցեռն ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕԻԼ» ընկերությունը:
«Բոլոր նրանք, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնել, որ Հայաստանը շուկայական երկիր է և յուրաքանչյուրը կարող է զբաղվել բիզնես գործունությամբ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՍԻԼ կոնցեռնը Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնես գործությամբ՝ այդ թվում վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով: Ինչ վերաբերվում է մենաշնորհ հաստատելուն, պետք է հատուկ արձանագրել, որ շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք և ավելի մատչելի գին: Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման ստեղծված և քարացած մենաշնորհների: Հասկանալի է, որ այս շուկայում ստեղծվող մրցակցությունից կարող են նեղսրտել տարիներ շարունակ գերշահույթներ ստացած մոնոպոլները: Քաղաքական մանիպուլյացիաներ պարունակող հերյուրանքներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև մեր հասարակությունը վաղուց արդեն գիտի և իրականությունը և սուտը: Խիստ մտահոգներին խնդրում եմ դիմել ՌԱՆ ՕԻԼ ընկերության նախկին սեփականատերերին և տեղեկություններ ստանալ գործարքի մասին» ,- մեզ հետ զրույցում ասաց Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Ես չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել. ԳՇ նախկին պետ. 24News
Զինված ուժերի Գլխավոր շտաբը 600 դոլարով զրահաբաճկոն գնելու հետ կապված տեղեկատվության չի տիրապետել։ Այս մասին 24News...
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննար...
Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջի...