Հասարակություն

Բիզնեսի վիճակը շատ վատ է. Էկոնոմիկայի նախարար

Բիզնեսի վիճակը շատ վատ է. Էկոնոմիկայի նախարար

«Ես հետևում եմ միայն տնտեսական դինամիկային. տնտեսության վերականգնումն ամենակարևորն է, ինչքան շուտ լուծենք տնտեսության վերականգնման խնդիրը՝ առանց նայելու խոչընդոտներին և պատճառներին, այդքան շուտ կլուծվեն մյուս հարցերը»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դիտարկմանը, թե, ըստ վիճակագրության, շատ բիզնեսներ փակվում են, նախարարը նշեց, որ վիճակը, իսկապես, շատ վատ է. «Անշուշտ, վիճակը շատ վատ է, և ես չեմ ուզում որևէ կերպ ավելորդ դրական թվեր կամ բառեր ասել էս առթիվ, և իմ ամենօրյա՝ 16-ժամյա աշխատանքն ուղղված է նրան, որ ինչքան հնարավոր է շատ բիզնեսներ լավ զգան իրենց և ինչքան հնարավոր է շատ ոլորտներ օր առաջ վերականգնվեն»,- ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250