Բաքվում Չավուշօղլուն հանդիպում կունենա Ալիևի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով իրականացվող 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, հայտնում է ermenihaber:
Հայտարարությունում նշվում է, որ Չավուշօղլուն նախ հանդիպում կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իսկ եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն երկկողմ հանդիպում է ունենալու նաև Վրաստանի փոխվարչապետի ու արտգործնախարարի հետ:
Երկկողմ և եռակողմ ձևաչափերով անցկացվելիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել ռազմավարական գործընկերության մակարդակում համագործակցության զարգացման համար:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...