Արցախում վիճաբանության արդյունքում դանակի հարվածներ ստացած քաղաքացին մահացել է
Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 20։00-ի սահմաններում տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և թողել հեռացել, ինչի արդյունքում վերջինս մահացել է։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Նմանատիպ հոդվածներ
Porsche-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ինչից հետո սկսել է կրակել նրա վրա
Պետերբուրգում Porsche Cayenne-ի վարորդը անցումի վրա վրաերթի է ենթարկել անցորդին, ինչից հետո սկսել է կրակել վերջինիս վրա:...
Եղվարդ քաղաքում կրպակ է այրվել. հայտնաբերվել է դի
Փետրվարի 18-ին, ժամը 07։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գառնիի...
Մահվան ելքով ավտովթար` Դավիթ Բեկի փողոցում
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տ...
Դանակահարել են շտապօգնության վարորդի
Գյումրու Բուլվարային թաղամասում երեկ` փետրվարի 21–ի երեկոյան, դանակահարել են 37–ամյա քաղաքացու։ Վիճակը կայուն ծանր է։&nb...