Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ապամոնտաժել են «Թրամփ-Պլազա» 39-հարկանի խաղատունը

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Աթլանթիք Սիթի քաղաքում` կառավարվող պայթյունի միջոցով քանդել են «Թրամփ-Պլազա» 39-հարկանի խաղատունը։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ այդ որոշումը կապված չէ. խաղատունը…

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Աթլանթիք Սիթի քաղաքում` կառավարվող պայթյունի միջոցով քանդել են «Թրամփ-Պլազա» 39-հարկանի խաղատունը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ այդ որոշումը կապված չէ. խաղատունը փակվել է դեռևս 2014 թվականին, այդ ժամանակ էլ որոշվել է այն քանդել։
Սակայն առանց սիմվոլիզմի հնարավոր չէ։ Քաղաքի իշխանությունները, որտեղ մեծամասնությունը սատարում է դեմոկրատներին, նույնիսկ աճուրդի են հանել պայթուցիչի կոճակը սեղմելու իրավունքը։ Սակայն, գաղափարը ստիպված են եղել չեղարկել՝ շենքի նախկին սեփականատիրոջ բողոքի պատճառով։
«Թրամփ-Պլազա» հյուրանոցը և խաղատունը բացվել է 1984 թվականին և բռնցքամարտի հայտնի մենամարտերի համար բազմիցս հարթակ է դարձել: Քաղաքում ամբողջ անշարժ գույքը Թրամփը վաճառել է 2009 թվականին, սակայն շարունակել է եկամուտ ստանալ՝ իր անվան օգտագործումից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Մահացել է Անդրեյ Մյագկովը

Մահացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը։ Այս մասին հայ...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250