Գյումրիից Երևան վերադառնալիս 4 անգամ ժողովուրդը կանգնեցրել է Փաշինյանի շարասյունը. Նաիրի Սարգսյան
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ մարզային այցելության ժամանակ մի քանի անգամ կանգնեցրել են ՀՀ վարչապետի ավտոշարասյունը։
«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը:
Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք։
Թարմացում: 4-րդ կանգառը՝ Ուջանում»,-գրել է Նաիրի Սարգսյանը։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և կից լուսանկարներ հրապարակել։
«Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում քաղաքացիները կանգնեցրեցին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին»,-գրել է վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Գյումրիում նա խորհրդակցություն է անցկացրել, հանդիպել գերեվարվածների հարազատների հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...