ՏԵՍԱՆՅՈՒԹ. France TV-ի ծավալուն ռեպորտաժը`Իրանում հայկական վանքերի մասին
France TV-ն իր «Chrétiens orientaux» (Արևելյան քրիստոնյաները) հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնվող հայկական երեք վանքերի մասին ծավալուն ռեպորտաժ-ֆիլմը։
Ներկայացվում է Սուրբ Թադեոս վանքը, հայկական վանական համալիրը, որը գտնվում է Իրանի հյուսիսում, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում։
Հատկանշական է, որ վերջերս՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:
Հաջորդը ներկայացվում է Սուրբ Ստեփանոս վանքը՝ 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։
Այն ևս 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ Սուրբ Թադևոսի վանքի և Ծոր Ծոր վանքերի հետ միասին՝ Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Այնուհետ Սուրբ Բեթղեհեմ հայ առաքելական եկեղեցին է՝ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փաստաթղթեր են հայտնաբերվել Ադրբեջանի հանձնած մարմինների մոտ. Ղուկասյանն անուններ հրապարակեց
Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հանձնած 106 մարմիններից մի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևէ մեկին ներում չի լինելու. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է կարողանանք հետ բերել մեր հողերը. Սասուն Միքայելյան
Փետրվարի 12-ին ՀՀ ԵԿՄ վարչություն էր այցելել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ու...