Պակիստանում երևացել է Թուրքիայի դրոշով Super Mushshak ուսումնական ինքնաթիռ. razm.info
Նախորդ շաբաթ փորձարկման ժամանակ նկատվել է Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության արտադրության MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ, որի վրա թուրքական դրոշն ու ՌՕՈւ տարբերանշանն է եղել, հայտնում է razm.info-ն: Թուրքիան այս ինքնաթիռների գնման պայմանագիր կնքել էր 2017թ.։
Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Defence Turk» կայքից։ Նշվում է, որ ինքնաթիռները նախատեսված են լինելու Թուրքիայի ՌՕՈւ-ի կարծանիչների օդաչուների ուսուցման համար։
Super Mushshak֊ը Թուրքիայում փոխարինելու է ուսումնական T-41 և SF-260 ինքնաթիռներին։ Ինքնաթիռների առաջին թռիչքը նախատեսվում էր իրակացնել 2020 թ․ փետրվարին, իսկ առաջին մատակարարումը պետք է կատարվեր նույն տարվա հունիս ամսին, սակայն մատակարարումների մասին որևէ տեղեկություն մինչ այս չի հանրայնացվել։ Մինչև 2022 թ-ի ավարտը Թուրքիան պետք է ստանա 52 միավոր ինքնաթիռ։
Նշենք, որ Super Mushshak ինքնաթիռներ արտահանվել են ավելի քան 10 երկրներ, այդ թվում և Ադրբեջան։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6-ի
Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Այս մասին հաղորդագրու...
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է՝ որոշ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Տեղումներ են սպասվում. եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպ...