Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում սահմանային միջադեպերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում, թե «հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»: Իրականում, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, Սյունիքի տարբեր հատվածներում սահմանային միջադեպեր արձանագրվում են, ինչի մասին խոսում են բնակիչները, համայնքների ղեկավարները։
Մարդու իրավունքների պաշտպանն էլ համապատասխան տեսանյութեր է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Մի քանի օր առաջ էլ միջադեպ էր եղել խնձորեսկցի հովվի և ադրբեջանցի զինվորների միջև, երբ ադրբեջանցիները գողացել էին ոչխարները, ապա սահմանապահների բանակցությունների արդյունքում հետ էին վերադարձրել։
Տարբեր համայնքապետներ խոսում են ադրբեջանցիների կողմից պարբերական կրակոցների, նորանոր այլ սանձարձակությունների մասին։ Մի խոսքով՝ սահմանային միջադեպերի պակաս չկա, այնինչ ՊՆ-ն շարունակում է պնդել, որ այդպես չէ, իսկ քաղաքական իշխանությունը լուռ է և զբաղված է միայն երկրաշարժի մասին ստատուսներ խմբագրելով:
Առկա վիճակը ավելի է զայրացրել սյունեցիներին, և ոչ միայն նրանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
««Ղարաբաղ Տելեկոմ»-ն արցախցիներից պահանջում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարները». ահազանգ Արմինե Ավագիմյան
Արցախի Հանրապետության քաղաքացի, տնտեսագետ, գործարար շրջանակների ներկայացուցիչ Արմինե Ավագիմյանը ֆեյսբուքյան իր էջո...