ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարիներ շարունակ եղել է ՀՀ ղեկավար և մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք. Դավոյանը՝ Սերժ Սարսգյանի մասին
Դրա մասին շատ են խոսել հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, այն ժամանակ նմանատիպ բամբասանքներ շատ էին հնչում, բայց դրանք ինչպես եղել են բամբասանք, այդպես էլ մնացել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի պրոյեկտը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, նա ասաց. «Կարելի է չշտապել, հասկանալ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շրունակ եղել է ՀՀ ղեկավար եւ մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք եւ ինչպիսի խնդիրների առջեւ կանգնեցինք:
Այն հարցազրույցների շարքը, որը վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որեւէ փաստարկ կարող են իրենց մեջ ներառել»:
Արփի Դավոյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանին մերժել է իրենց թիմը. «Սերժ Սարգսյանին մերժել է Հայաստանի ժողովուրդը, բոլոր քաղաքացիները: Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք են նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն , այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Դուք ասում եք՝ չկան դատավճիշռներ: Կլինեն դատավճիռներ, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Այն ինչ ասել ենք, գնում ենք հետեւողականորեն այդ ճանապարհով: Գուցե ճշմարտության ճանապարհը դանդաղ է, բայց դա չի նշանոկում, որ չեն լինելու այն գործերը, որոնք ընթացքի մեջ են: Արդարությունը պետք է հաղթանակի»:
Մանրամասները 24news-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք 30 տարի բանակ չենք ունեցել. Անուշ Բեղլոյան
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը, հետո պատասխանեց լրագրողների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է. վարչապետ
Խնդիրը պետք է այսպես ձեւակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է արձանագրենք, որ Գյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրեն ճանաչելով գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու. Մարուքյանը՝ Փաշինյանի մասին
Ես իրեն ճանաչելով գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներհետ զրույցում նշեց Էդմոն...