Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն Էրդողանին հաղթելու շանսեր ունեն
Հրապարակել են «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև:
Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս զույգի հնարավոր մրցակցության դեպքում հարցման մասնակիցների 48.5%-ը նախընտրել է Յավաշին, 37.7%-ը՝ Էրդողանին: 13.8%-ը կազմել են որոշում չկայացրածները:
Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի հնարավոր մրցակցության դեպքում պատկերն այսպիսինն է եղել՝ Իմամօղլու-44.1%, Էրդողան-37.7%, որոշում չունեցողներ-18.2%:
Ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներ-Էրդողան զույգի դեպքում պատկերը հետևյալն է՝ Աքշեներ-38.1%, Էրդողան-40.6%, չկողմնորոշվածներ-21.3%:
ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլու- Էրդողան մրցակցության դեպքում՝ Քըլըչդարօղլու-29.2%, Էրդողան-40%, չկողմնորոշվողներ-30.7%:
[f308adbca01b5034d4b6d0e6d9c3d063.png]
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
««Ղարաբաղ Տելեկոմ»-ն արցախցիներից պահանջում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարները». ահազանգ Արմինե Ավագիմյան
Արցախի Հանրապետության քաղաքացի, տնտեսագետ, գործարար շրջանակների ներկայացուցիչ Արմինե Ավագիմյանը ֆեյսբուքյան իր էջո...