Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձավ 2018-ին թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Հարցին, թե ինչո՞ւ նա այդքան հեշտությամբ զիջեց երկրի ղեկավարի պաշտոնը Փաշինյանին, Սարգսյանն ասաց, «Նախ պետք է ասեմ, որ իմ կարծիքով ուղիղ կապ ունեն, այսինքն այն ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ: Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը: Ո՛չ, նախ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին. հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն կարծիք կազմելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց (նկատի ունի Փաշինյանին և իր թիմին,- խմբ.)»,- ասաց Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի աջակցություն Փաշինյանի Գյումրիում հանրահավաքն ավարտվել է ծեծկռտուքով
Ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրիում հանրահավաք է տեղի ունեցել: Այն կայացել է Վարդանանց հրապարակում: Հանրա...
Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի. Սերժ Սարգսյան
Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքակնության մեջ, «Արմնյուզ» հեռուս...
Նարեկ Մալյանին հրավիրել են ոստիկանություն բացատրություն տալու
Ինձ վաղը ժամը 11:00-ին կանչել են Երևան քաղաքի ոստիկանություն, Չաուշեսկուի գործով: Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ հայտնեց Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դավաճան». քաղաքացիները՝ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանին
Մի քանի քաղաքացի այսօր ԱԺ «Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարց են հնչեցրել. «Դուք կարծում եք, որ ով Հադրութը հ...