Վարչապետի օգնականը մասնակցում էր անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային
Վարչապետի օգնականը մասնակցում էր անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էին: Այստեղ էր նաև Նիկոլ Փաշինյանի նորանշանակ ստոմատոլոգ օգնական Գագիկ Իսախանյանը: «Ես կանգնած եմ ծնողների կողքին, ինֆորմացիա փոխանցող չեմ: Իմ համար կապ չունի՝ ոչ պաշտոն, ոչ մի բան»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ծնողներին ինչ-որ ինֆորմացիա՞ է փոխանցում, թե՞՝ ակցիային մասնակցելու: «Որ ինձ ճանաչեիք, նման հարցեր չէիք տա. ուղղակի առանց հիմնավորելու՝ շատ բաներ են գրում իմ անձի վերաբերյալ, որն արդեն աբսուրդի է հասնում»,- ասաց նա: Հարցին՝ կիսո՞ւմ եք մասնակիցների կարծիքը, որ Կառավարությունը դանդաղում է, որոշ դեպքերում՝ անգործության է մատնված, ասաց՝ բոլոր տեղերում էլ թերացումներ կան. «Թերացումները պետք է գտնենք ու վերահսկենք»: |
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...