ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանն իր կյանքում ոչինչ կիսատ չի թողել, եթե մտնի պայքարի մեջ, վստահ եղեք՝ հաղթելու է. Աղվան Վարդանյան

Այն ամենից հետո, ինչ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախում, բնական է, որ անհրաժեշտ են փոփոխություններ․ թե դա ինչ ճանապարհով կլինի, ժամանակը ցույց կտա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, այնուհետեւ այն հայտարարությանը, թե հանրային լայն պահանջ չկա։

««Իմ քայլը» հերթական անգամ հրաժարվեց իր իսկ դիրքորոշումից։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. կա՞ այսօր նման բան։ Վերցրեք «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագիրը, որեւէ բան այդտեղ կա՞ իրականացրած կամ այն իրողությունները, որ կային այդ ծրագրում այսօր կա՞ն։ Իշխանությունը փորձեց փակել նաեւ սահմանադրական ճանապարհը, եթե սահմանադրական ճանապարհը փակում ես՝ լինելու են ցնցումներ, լինելու է հանրային ճնշում։ «Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը», բունկերում ասված խոսքն ավելի շուտ է իրականանում, ուրեմն լինելու է ճնշում, լինելու է այս վիճակի փոփոխության անհրաժեշտություն։ Սուտ ասելով, փակվելով իրենց սենյակներում հարյուրավոր ոստիկաններով եւ անվտանգության աշխատողներով դա ելք չի։ Իրենք այս երկիրը կործանել են, կործանման եզրին են հասցրել»,- նշեց նա

Պատահարներ