ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած երեխային մայրը, խորթ հայրն ու տատը հարվածներ են հասցր. ոտիկանությունը տեսանյութ է հրապարակել
Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնեցին, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մարմնին վնասվածքներ կային։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ սկսեցին՝ պարզելով բոլորովին այլ բան։ Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Երևանի փողոցներում
Auroranews-ը վաղ առավոտից բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից Երևանի փողոցների վերաբերյալ: Քաղաքացիները նշում են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդիների հուղարկավորության ժամանակ դիերի փոխարենը տիկնիկներ են գտել. Դաղստանի բնակիչը ահազանգում է
Դաղստանի բնակիչը ահազանգել է, որ իր որդիների հուղարկավորության ժամանակ դիերի փոխարենը տիկնիկներ են գտել: Տեղի Ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում արտադրամաս է այրվում
Համացանցու տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է արվում Սանկտ Պետերբուրգի հյուսիսում գտնվող արտադրամասը՝ 1,5...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում: Մեզ չհաջողվեց պարզ...