ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդեն մեր համբերության բաժակը լցվել է. զինվորների ծնողները Ստեփանակերտից գալիս են Երևան
Մենք այս ամիսների ընթացքում հասկացանք, որ այս գործընթացը շատ դանդաղ, երկարաձիգ ձևերով երկարում է: Էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Մենք որոշել ենք, որ Ստեփանակերտում էլ անելու բան չունենք: Մենք վաղն (այսօր) առավոտը շարժվելու ենք դեպի Երևան: Այս մասին երեկ ուշ երեկոյան ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Ղուկասյանը կոչ արեց, որ Երևանում գտնվող ծնողները միանան իրենց. «Հարցեր են բարձրանալու մի քանի կետով: Առաջնահերթ հարց է բարձրացվելու գերիների պահով: Սենց չեղավ: Պայմանավորվում են 20 հոգու համար, սակայն 5 հոգի է գալիս: Եթե այսպես շարունակվեց, սա տարիներ է տևելու: Լսեք, պարոնայք, մենք չենք կարող տարիներով սպասել, որ դուք մեր երեխեքին բերեք: Եթե չեք պատկերացնում, թե ինչ է գերությունը, ձեր երեխեքին տարեք դրեք մեր երեխեքի կողքը, նստեք մեզ հետ սպասեք: Դուք վաբշե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է այդ երեխաների համար գերության մեջ անցկացրած մեկ օրը: Ինչքան կարաք ժամանակ ձգել, ինչ եք ուզում»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ
Մարտակերտցիները չեն թողել ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ, այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույց եք ուզո՞ւմ, որ Շուշին հանձնվել է՝ դե ստացեք. Տիգրան Վարդանյան
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ապացույց եք ուզու՞մ, որ Շուշին հանձնվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանից Հայաստան եկող ինքնաթիռները գրեթե դատարկ են վերադառնում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Ռուսաստանից Հայաստան եկող ինքնաթիռները գրեթե դատարկ են վերադառնում,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանում մեղուներն անցել են գործի. Գագիկ Սուրենյան
«Կապանում մեղուներն անցել են գործի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն...