Ռասիստական գնահատական միջազգային դատարաններում կհնչեցնեք. բանավեճ նախարարի և պատգամավորի միջև
Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք և ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը Կառավարությունում կամ ԱԺ-ում: Ձեր կողմից ԵՊՀ-ն կրթության, գիտության, մշակույթի բացառիկ հաստատություն ներկայացնելը մոտ է ակադեմիական ռասիզմի: ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:
ԿԳՄՍ նախարարը կոչ արեց պատգամավորին կոռեկտ լինել և հարգալից արտահայտվել:
«Ինձ պետք չէ հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը: Ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ: Ռասիստական գնահատական կգնաք, միջազգային դատարաններում կհնչեցնեք: Այլևս խնդրում եմ բովանդակային դաշտում ձևակերպեք ձեր բոլոր հարցերը: Ես պատարստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել՝ առանց գնահատականների»,- ասաց Դումանյանը:
Հիշեցնենք՝ Կառավարությունն առաջարկում է հատուկ կարգավիճակ տալ Մայր բուհին: Նախարար Դումանյանը նշել էր, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն այս գիշեր վերադարձել է ԱՄՆ-ից
Համացանցում կադրեր են տարածվել «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած, գերության մեջ գտնվող ու զոհված զինվորների ծնողները ճանապարհ են փակել
Անհետ կորած, գերության մեջ գտնվող ու զոհված զինվորների ծնողները երկու կողմից փակել են Արմավիր-Գյումրի և Գյումրի-Եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիզինգի ծրագրով վարկերը կզրոյացվեն. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու...