Իմքայլական Վահագն Թևոսյանը մանդատը վայր կդնի. «ՀԺ»
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը թիմի ներսում հայտնել է, որ մտադրություն ունի առաջիկայում մանդատը վայր դնել:
«Թևոսյանը չհերքեց լուրը՝ ընդգծելով, որ պատրաստվում է մասնակցել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին, որը հայտարարվել է 3 օր առաջ: «Հաղթելու դեպքում, այո, ես ստիպված եմ լինելու մանդատը վայր դնել»,- տեղեկացրեց պատգամավորը:
Նշենք, որ այդ մրցույթի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 26-ին: Թևոսյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվում եք փոխարինել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի՞ն. Ի պատասխան պատգամավորն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում. «Ես գնում եմ այդ հանձնաժողով՝ որպես խորհրդի անդամ և պատրաստվում եմ աշխատել պարոն Շիրինյանի հետ: Թե հետո խորհուրդը ինչ կորոշի՝ ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց նա»,-գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...